ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշել է, թե ինչով կզբաղվի պաշտոնաթողությունից հետո: Նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո:
1. Երեխաներին արտահերթ տանել սրճարան:
2. Ակումբներից մեկում մասնակցել փարթիի, վաղուց չեմ պարել:
3. Մի քանի զույգ ջինս ու ազատ ոճի հագուստ գնել, փողկապներից շունչ քաշել:
4. Որոշ ժամանակ չպատասխանել լրագրողների զանգերին,թող մի քիչ կարոտեն:
5. Ժամանակավոր անջատել բոլոր զարթուցիչները, մի քանի օր անընդմեջ արթնանալ ըստ ցանկության:
6. Ընկերներով գնալ գարեջուր խմելու, և ոչ միայն:
7. Վերջապես սկսել զբաղվել դոկտորականով, քանի շահերի բախում նորից չի առաջացել:
8. Կարդալ բոլոր այն գրքերը, որոնց մեջ էր մնացել աչքս այս տարիների ընթա ցքում:
9. Վայելել մշակութային կյանքը՝ ցուցահանդեսներ, համերգներ, երեկոներ:
10. Վերջապես պատասխանել Մերսում Դինուլի ֆեյսբուքյան նամակներին»,-կես կատակ, կես լուրջ նշել է Արմեն Աշոտյանը: