Չինաստանի հարավում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի, անհետ կորած է համարվում 14 մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Չինաստանի քաղաքացիական հարցերով նախարարության տվյալներով` մայիսի 14-ից ուժեղ անձրևներ և սողանքներ են գրանցվել 9 մարզերում: Ամենաշատը տուժել է Գուանդուն մարզը, որտեղ իշխանությունները հաղորդել են 36 զոհերի և 10 անհետ կորածների մասին:
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Չինաստանի հարավում առաջիկա օրերին ուժեղ անձրևները կշարունակվեն:











































