Սլովենիայի խորհրդարանը հավանություն է տվել Խորվաթիայի հետ սահման բանակային ստորաբաժանումներ ուղարկելու ծրագրին՝ երկիր ժամանող փախստականների հոսքը վերահսկելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Վարչապետ Միրոսլավ Ցերարի փոխացնմամբ՝ խոսքը եռամսյա ժամկետի մասին է, որի ընթացքում բանակը կօգնի վերահսկել ժամանողների հոսքը։ Նա ընդգծել է, որ զինվորականները կօգնեն ոստիկանությանը, ոչ թե սեփական գործողություն կանցկացնեն։
Նախաձեռնությանն աջակցել են խորհրդարանի 69 պատգամավորներ, 5-ը դեմ են արտահայտվել։
Սահմանին սլովենացի զինվորների հստակ թիվը կորոշի կառավարությունը՝ ըստ համապատասխան անհրաժեշտության։
Մերձավոր Արևելքից Սլովենիա փախստականների հոսքը կտրուկ աճեց հոկտեմբերին՝ սահմանի փակման վերաբերյալ Հունգարիայի իշխանությունների որոշումից հետո։ Դրանից հետո երկիր է ժամանել 475 հազար մարդ, որի մեծ մասն այնուհետև ուղևորվել է Ավստրիա և այլ եվրոպական երկրներ։





































