Sunday, 21 06 2026
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում զոհված զինծառայողների մայրերը (տեսանյութ)

Կառավարության շենքի առջև այս պահին հավաքված են մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատներ: Նրանք բողոքում են օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի դիակը Երևան բերելուն խոչընդոտելու դեմ:

Կառավարության շենքի առջև հավաքված զոհված զինծառայողների ծնողներից Իրինա Ղազարյանը, ում տղան երկու տարի առաջ սպանվել է Արցախում՝ Հադրութի զորամասում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նույնպես ցանկացել է իր տղայի դին բերել կառավարության շենքի առջև, սակայն իրեն ևս թույլ չեն տվել: Իրինա Ղազարյանը հավելեց, որ իր տղան մեկն էր այն զինվորներից, ում մասին ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը Պետրոս Ղազարյանի հաղորդման հյուր լինելու ընթացքում ասել է՝ «Հադրութում սպանված զինվորները…», որից հետո մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ այդ սպանությունների մասին տեղեկությունները մինչ այժմ կոծկվում են: Նա նշեց, որ բանակում այս ամենաթողությունների գլխավոր հեղինակը Սեյրան Օհանյանն ու Սերժ Սարգսյանն են. «Մենք զինվոր ենք ուղարկում բանակ, որ ողջ-առողջ հետ ստանանք, ինչո՞ւ են մեր երեխաներին հոշոտում»:

Ավելացնենք, որ Իրինա Ղազարյանին պաշտոնական տեղեկություն են հայտնել, թե տղան մահացել է գլխի ուռուցքից, սակայն ծնողը նշում է, որ մինչ բանակ գնալը իր տղան համապատասխան բուժզննություն է անցել և եղել է լիովին առողջ: Նա նշում է, որ որդու հետ վերջին անգամ խոսել է մահվանից երկու օր առաջ, և տղան ասել է, որ իրենց զորամասի հրամանատարը նարկոբիզնեսի մեջ է խառնված: Դրանից երկու օր անց ծնողին հայտնել են որդու մահվան լուրը:

Այս պահին կառավարության շենքի առջև բողոքի ակցիան շարունակվում է, հավաքվածները պահանջում են զոհված Լյուքս Ստեփանյանի դին բերել Երևան և դադարեցնել բանակում խաղաղ պայմաններում զինվորների սպանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում