Քիմ Քարդաշյանն առաջին անգամ իր պաշտոնական կայքում հրապարակել է որդու՝ Սեյնթի լուսանկարը:
«Ինձ համար այսօր յուրահատուկ օր է. այսօր իմ հայրիկի ծննդյան օրն է, ես գիտեմ, որ նա աշխարհում ամենից շատ կկամենար գրկել իր թոռնիկներին: Բացի այդ, ես կուզենայի կիսվել ձեզ հետ իմ թանկագին Սեյնթի լուսանկարով»,- գրել է նա:













































