Սիրիական բանակը իր վերահսկողությանն է վերադարձրել մայրուղին, որով իրականացվում է կառավարական զորամասերի մատակարարումը Հալեպի շրջանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Բանակը գրոհայիններից հետ է նվաճել Ասրիա-Հանասեր մայրուղին: Սակայն ճանապարհը դեռ արգելափակված է: Հանասերի հյուսիսում դեռ շարունակվում է մարտը, այնտեղից ահաբեկիչները կարող են կրակ բացել ճանապարհի վրա»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները հասցրել են ականապատել մայրուղու մի մասը: Մասնագետներն արդեն սկսել են այն հատվածների ալանազերծումը, որտեղ դա հնարավոր է:








































