ՊՍԺ-ի անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, ով այս շաբաթ հայտարարել է իր մարզական կարիերան ավարտելու մասին, այսօրվա հանդիպմանը կմասնակցի հատուկ խաղակոշիկներով:
Այսօր՝ մայիսի 18-ին, ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում կընդունի «Բրեստ»-ին Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 37-րդ տուրի շրջանակներում:
Բեքհեմի խաղակոշիկների վրա նշված կլինեն հանդիպման ամսաթիվը, կնոջ և երեխաների անունները, ինչպես նաև բոլոր այն համարները, որոնցով նա հանդես է եկել տարբեր ակումբներում:







































