ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը թույլ է տվել Ճապոնիա մատակարարել ամերիկյան թերթաքարային գազ: Արտահանումը կարող է սկսվել մոտավորապես 2017 թվականին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ճապոնիայում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո կանգնեցված են գրեթե բոլոր ատոմային ռեակտորները, ինչի հետ կապված՝ կտրուկ ավելացել են ջերմային էլեկտրակայանների համար վառելիքի գնման վրա երկրի ծախսերը: Մասնավորապես՝ խոսքը հեղուկացված գազի մասին է:
Այդ նախագծին մասնակցելու հետաքրքրություն են դրսևորում ճապոնական Chubu Electric Power և Osaka Gas ընկերությունները, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է ԱՄՆ-ում գնել տարեկան 2.2 մլն տոննա հեղուկացված բնական գազ:








































