Դատարանը մերժել է իրենց պաշտպանյալին բանտային պայմաններում լուսանկարելու՝ Բոստոնի ահաբեկչության իրականացման մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաևի փաստաբանների միջնորդությունը: Դրանք կարող էին դատարանում օգտագործվել ապագայում կայացվելիք դատավճիռը մեղմացնելու համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Բանտի կանոնների համաձայն՝ արգելված է լուսանկարչական սարքեր տանել հաստատություն: Փաստաբանները պնդում են, որ լուսանկարները կարտացոլեն բանտում գտնվելու ժամանակ Ցարնաևի ֆիզիկական և հոգեբանական վիճակը, որը կարող է որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկվել:
Դատավոր Մերիեն Բոուլերի խոսքով՝ Ցարնաևին կլուսանկարեն միայն բանտի աշխատակիցները: Լուսանկարները կօգտագործեն ինչպես փաստաբանները, այնպես էլ մեղադրող կողմը:









































