Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Սարսափելի բան չէր պատահի, եթե ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն չունենար. մամուլ

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Ժողովուրդը կապստամբի՞, թե՞ կարտագաղթի: Այդ հարցը վերջերս շատ է հնչում: Իհարկե, անչափ ցանկալի է, որ չանի ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետև երկուսն էլ կործանարար են: Արտագաղթի տեմպերի պահպանումը կբերի մեր պաշտպանունակության աստիճանական կորստի, որից ինչ-որ մի պահի կօգտվի հակառակորդը: Իսկ ապստամբություն, սոցիալական «բունտ» անող ժողովուրդը չի ենթարկվում ոչ մեկին, ոչ ոքի չի լսում՝ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ նույ-նիսկ Նախախորհրդարանին՝ գնում է, ջարդում-փշրում է, թալանում է խանութները, հարուստների տները: Դա նշանակում է քաոս, և մեր հակառակորդը պարզապես հիմար պետք է լինի, եթե այդ քաոսից չօգտվի:

Բնականաբար, այդ երկու անցանկալի երևույթների դեմն առնելու պարտականությունը նախևաոաջ իշխանությանն է: Ինքնապահպանության պարզ բնազդը պետք է դրդեր նրան քայլեր անելու՝ սեփական ազդեցությունը փոքր-ինչ թուլացնելու և պետությունը փոքր-ինչ ուժեղացնելու ուղղությամբ: Ոչ մի սարսափելի բան չէր պատահի, օրինակ, եթե Երևանի ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն չունենար: Չարժեր այս վերջին ընտրություններում այդքան «հուպ տալ»՝ ընտրակաշառքների վրա այդքան մեծ գումարներ ծախսելով և թաղի լակոտ-լուկուտին քաղաքացիների վրա «քսի տալով»: Կամ՝ այս, մեղմ ասած, ոչ այնքան հաջողակ կառավարության վերանշանակումը նույնպես դիտվում է որպես մարտահրավեր հասարակությանը:

Այդ երկու իրադարձությունների և շարունակվող արտագաղթի կամ հնարավոր «բունտի» պատճառահետևանքային կապը, կարծում եմ, պետք չէ երկար բացատրել: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և խոսքը, հետևաբար, ոչ թե իշխանությունը հանձնելու, այլ պարզապես ռացիոնալ վարքի՝ անհրաժեշտ, նվազագույն բարեփոխումների մասին է: Թե չէ՝ վատ կլինի բոլորի, այդ թվում՝ իշխանությունների համար:

Բայց ես չեմ նսեմացնում նաև մեր պատասխանատվությունը: «Մեր» ասելով տվյալ դեպքում նկատի ունեմ բոլոր նրանց, ում խոսքը հասարակության համար ինչ-որ նշանակություն ունի՝ քաղաքական գործիչներին, հրապարակախոսներին, մեկնաբաններին, լրագրողներին և այլն: Մեր գործիքը միայն խոսքն է, բայց ո՞վ ասաց՝ խոսքը կարևոր չէ: Եթե 20 տարի շարունակ մեզնից շատերը կրկնում են, որ Հայաստանը աշխարհի ամենավատ երկիրն է, որ այստեղ ապրում է կիսասոված, կիսավայրենի, ճնշված, խեղճուկրակ ժողովուրդ («դե, ճիշտ են անում խեղճ մարդիկ, որ գնում են»), ապա գուցե ամբոխի աչqին չափազանց խիզախ և ճշմարտախոս ենք երևում, բայց հաստատ որևէ դրական ուղերձ հասարակությանը չեն հղում:

Հատկապես այս թեզերը սիրում են կրկնել այս 20 տարում Հայաստանից գնացածները՝ արդարացնելու համար իրենց բացակայությունը:
Տագնապի, փախուստի, անհավատության տրամադրությունները սերմանելով՝ պետք չէ էժան դիվիդենդներ շահել՝ ոչ մի կործանում էլ հայ ժողովրդին չի սպառնում: Պետականությունը, այո, կարող ենք կորցնել, եթե այսպես շարունակենք՝ մենք բոլորս, ովքեր ապրում ենբ Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությունում: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, եկեք սկզբի հա¬մար արձանագրենբ՝ Հայաստանը մեզ համար աշխար¬հի ամենալավ երկիրն է, այստեղ ապրելը մեծ երջանկություն է: Ինձ համար, համենայնդեպս, այդպես է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում