Saturday, 20 06 2026
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը

Կծառայեն Ռուսաստանին. մամուլ

«Ժողովուրդ»-ի խմբագրականում կարդում ենք. «Օգոստոսի մեկից ռուսական բանակում ստիպված կլինեն ծառայել Ռուսաստանի Դաշնության 18-27 տարեկան բոլոր երիտասարդները, այդ թվում և` տարբեր երկրներից եկած միգրանտները: ՌԴ Պետդուման նախօրեին համապատասխան փոփոխություն է մտցրել «Բանակում ծառայության մասին» օրենքում, ըստ որի՝ միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում, եթե նույնիսկ նախկինում` մինչ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը, արդեն ծառայել են իրենց հայրենիքում:

Բացի այդ, ռուսական բանակում պարտավոր է ծառայել նաև երկքաղաքացիություն ունեցող երիտասարդը, անկախ նրանից` մյուս երկրում ծառայել է, թե ոչ: Իհարկե, այս օրենսդրական փոփոխությամբ Ռուսաստանը փորձում է օտարերկրացիների միջոցով լուծել զինակոչիկների դեֆիցիտի հարցը: Ըստ ռազմական փորձագետների այդպիսով ռուսական բանակում ծառայողների թիվը կավելանա շուրջ 50 հազարով, սակայն որակական կողմի հետ կապված` ռուս փորձագետները հոռետես են` հիշեցնելով խորհրդային բանակում որոշ ազգությունների, օրինակ՝ միջինսասիական երկրների ներկայացուցիչների ծառայության որակական կողմերը:

Մեզ համար, սակայն, այս նոր օրենքը չափազանց կարևոր նշանակություն կարող է ունենալ: Եթե նախկինում զինակոչային տարիքի երիտասարդներն ամեն կերպ ջանում էին Հայաստանից հեռանալ Ռուսաստան` հետագայում այնտեղ տարբեր ուղիներով քաղաքացիություն ստանալու և այդպիսով հայոց բանակում ծառայելուց խուսափելու նպատակով, ապա հիմա դա այլևս անիմաստ է դառնալու: Քանի որ, ինչպես արդեն նշվեց, միգրանտների համար ևս ծառայությունն անխուսափելի է լինլու: Էլ չասած` որ այդ դեպքում, բնականաբար, զուտ ծառայությունից խուսափելու նպատակով Ռուսաստան մեկնած հայ երիտասարդների գերակշիռ մասը կգերադասի ծառայել հայոց բանակում:

Եվ այստեղ նշանակություն ունի ոչ միայն այն, որ հայոց բանակում ծառայելով՝ նրանք, այնուամենայնիվ, կծառայեն իրենց հայրենիքին, այլև այն, որ անծայրածիր Ռուսաստանի զինված ուժերում տիրող բարքերը շատ ավելի վատթար են, քան մեզ մոտ: Այսպիսով` ստացվում է, որ Ռուսաստանի Պետդումայի ընդունած այս Օրենսդրական փոփոխությունը զգալի խթան կարող է հանդիսանալ` Հայաստանից զինակոչային տարիքի երիտասարդների արտագաղթի կանխման ուղղությամբ:

Սակայն այստեղ կա նաև մեդալի հակառակ կողմը. քանի որ, ինչպես արդեն նշվեց, ռուսական բանակում ծառայելը պարտադիր է լինելու, եթե անգամ մինչ ՌԴ քաղաքացիություն ստանալը օրինակ հայ երիտասարդը ծառայել է հայոց բանակում, ապա արտագաղթելու անխախտ մտադրություն ունեցող ընտանիքներն արդեն ամեն կերպ կձգտեն արտագաղթել` մինչև իրենց որդիների զինակոչային տարիքին հասնելը, որպեսզի մինչ այդ նրանք արդեն ստացած լինեն Ռուսաստանի քաղաքացիություն և ծառայեն մեկ անգամ` թեկուզ ՌԴ զինված ուժերում: Իսկ հետագայում՝ Հայաստանի երկքաղաքացիություն ստանալու դեպքում, մեր օրենսդրությունը, ինչպես հայտնի է, չի պարտադրում ծառայել հայոց բանակում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում