Ամերիկացի գործարար Քրիստոֆեր О’Նիլը, հունիսի 8-ին արքայադուստր Մադլենի հետ ամուսնանալով, արքայական տիտղոս չի ստանա:
Ինչպես այսօր տեղեկացրել է թագավորական տան մամլո ծառայությունը, պատճառն այն է, որ թագավորական ընտանիքի անդամը պետք է Շվեդիայի քաղաքացի լինի, բացի այդ, նա «արդյունաբերական և առևտրային կարևոր պաշտոններ» չի կարող զբաղեցնել։ Այս մասին ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Իսկ արքայադստեր փեսացուն մտադիր էլ չէ Շվեդիայի քաղաքացիություն ընդունել կամ հրաժարվել իր բիզնեսից: Այդ պատճառով էլ նրան արքայազնի տիտղոս չի շնորհվի:
Իսկ ահա Մադլենի ավագ քույրը՝ Վիկտորյան ամուսնացած է իր անձնական մարզչի հետ, ով գահաժառանգի ձեռքի և սրտի հետ մեկտեղ ստացել է նաև արքայազնի տիտղոսը:








































