ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է «Արսենալ» – «Բարսելոնա» և «Յուվենտուս» – «Բավարիա» հանդիպումների մրցավարական կազմը:
Թուրինում կայանալիք «Յուվենտուս» – «Բավարիա» խաղի գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Մարտին Ատկինսոնը:
Թուրք մրցավար Ջունեյթ Չակիրը կսպասարկի Լոնդոնում կայանալիք «Արսենալ» – «Բարսելոնա» խաղը:
Երկու հանդիպումներն էլ տեղի են ունենալու փետրվարի 23-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:








































