Տոկիոյի համալսարանի դիզայներները՝ Մասատոշի Իշիկավի և Հիրոյուկի Շինոդի գլխավորությամբ, մամուլին մի յուրահատուկ ինտերֆեյս են ներկայացրել: Այն օգտագործում է հատուկ տեսախցիկ, որը մշտապես ֆիքսում է ձեռքի, թղթի կամ ցանկացած այլ մակերևույթի դիրքը, որի վրա կիրառվում են ինտերակտիվ էկրանի կամ ստեղնաշարի տեսքով սարքավորումը կառավարելու տարրերը: Այս մասին հաղորդում է Japan Daily Press-ը:
Մասնագետները պնդում են, որ նման համակարգերը թույլ կտան նաև աշխատել համակարգիչների հետ:
Այս սարքավորումների «նորագույն տեխնոլոգիա» չհամարվելու պատճառն այն է, որ, չնայած արտաքին տեսքին՝ դրանք բավականին անհարմար է օգտագործել:








































