ՆԱՍԱ-ն տարածաշրջանի լուսանկարներից մեկում ցուցադրել է Մարսի վրա Գիշերվա լաբիրինթոսը: Լուսանկարն արվել 2015թ. նոյեմբերի 24-ին՝ MRO տիեզերակայնի HiRISE գիտական գործիքի միջոցով: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Լուսանկարում երևում է յարոզիտ կոչվող հանքանյութի բաղադրությունը Մարսի խոշորագույն լաբիրինթոսում, որն իրենից ներկայացնում է 1,2 հազար կմ երկարությամբ հատվող կիրճեր: Երկրի վրա յարոզիտը (կալիումի սուլֆատից և երկաթից բաղկացած հանքանյութ) հայտնաբերվել է հրաբխային տարածքներում:













































