Շոտլանդիան կարող է անկախության նոր հանրաքվե անցկացնել, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից: Նման նախազգուշացմամբ հանդես է եկել Շոտլանդիայի նախկին վարչապետ և Էդինբուրգում իշխող Շոտլադական ազգային կուսկացության նախկին առաջնորդ Ալեքս Սալմոնդը, գրում է TASS-ը:
«Եթե, ի հեճուկս մեր ցանկանության Անգլիայում քվեարկության արդյունքում, որտեղ ընտրողներն ավելի շատ են, մեզ դուրս թողեն (ԵՄ-ից), ապա Շոտլանդիայի անկախության ևս մեկ հանրաքվե անցկացնելու ճնշումն անհաղթահարելի կլինի»,- ասել է քաղաքական գործիչը:
Իսկ ինչ վերաբերում է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի համաձայնագրին` Լոնդոնի պահանջով ԵՄ բարեփոխումների վերաբերյալ, ըստ Սամոնդի` «խոսքն աննշան բաների մասին է»:







































