Նորվեգիյաի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess-2013 գերմրցաշարը:
Նախավերջին՝ 8-րդ տուրի շրջանակներում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հակառակորդը Տոպալովն էր, ով 3 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում: Կողմերը ոչ-ոքի գրանցեցին: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով:





































