Կոլումբիայի իշխանությունները հետաքննություն են վարում` կապված առնվազն 100 անդամահատված մարմիններ գտնելու հետ` մայրաքաղաք Բոգոտայի Լա Մոդելո բանտի տակ գտնվող կոյուղում, հաղորդում է CNN-ը:
«Զոհերի թվում եղել են կալանավորներ, նրանք, որոնք եկել են նրանց այցելելու և մարդիկ, որոնք բանտի հետ ընդհանուր ոչինչ չունեին: Նրանց մնացորդները նետվել են կոյուղու համակարգի խողովակներում»,- հայտարարել է հատուկ կարևոր գործերով դատախազ Կատերինա Հեյ Պույանան:
Միջադեպի հանգամանաքները պարզաբանվում են:








































