Թուրքիան, որը ավտոարդյունաբերության զարգացման մակարդակով աշխարհում զբաղեցնում է 16-րդ տեղը, մտադիր է թողարկել հայրենական արտադրության ավտոմեքենա: Այս մասին հայտնել է այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան էլեկտրաէներգիայի սպառման աճի ցուցանիշով Չինաստանից հետո աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը:
«Թուրքիան իրականացնում է 2011-2017թթ. ՀՆԱ ավելացման ծրագիր: Այպիսով՝ այդ տարիներին ՀՆԱ-ն կաճի միջինը 6.7 տոկոսով»,- ասել է Էրդողանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի զբոսաշրջային ոլորտին, վարչապետը նշել է, որ այդ ոլորտը զարգանում է արագացված տեմպերով: Էրդողանի խոսքով՝ եթե 2003 թվականին երկիր էր այցելում 13 մլն զբոսաշրջիկ, ապա 2012-ին այդ թիվը հասել է 32 միլիոնի:









































