Լոնդոնը չի նահանջի ԵՄ-ում բարեփոխումներ անելու իր պահանջներից: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ միության գագաթնաժողովի երկրորդ նիստին ժամանելով:
Նիստի ընթացքում կշարունակվի քննարկումը հատուկ պայմանների վերաբերյալ, որոնց հիման վրա բրիտանական կառավարության ղեկավարը պատրաստ կլինի ամռանը նախատեսվող ազգային հանրաքվեի ժամանակ աջակցել իր երկրի անդամակցությանը ԵՄ-ին:
«Համաձայնություն դեռևս չկա: Մենք բանակցություններ ենք վարել մինչև առավոտյան 5-ը: Սակայն ես գործարքի կգնամ միայն եթե Բրիտանիան ստանա այն, ինչ իրեն անհրաժեշտ է»,- ասել է Քեմերոնը:












































