Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հաջորդ հանդիպման վայրը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ այդ հանդիպումը կանցկացվի 2016 թվականին Ադրբեջանում։ Դրա մասին նշված է այսօր Թբիլիսիում անցկացված՝ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հռչակագրում։









































