Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի փողոցում, որտեղ այսօր նախատեսված է գեյ-շքերթ, հայտնվել են ակցիայի մասնակիցներ՝ «ի պաշտպանություն բարոյականության»: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր անձինք: Ակցիային մասնակցում է նաև նախկին քահանա Վասիլի Մակալավիշվիլին, որը չորս տարի բանտում է անցկացրել կրոնական փոքրամասնությունների դեմ բռնության մեղադրանքով: Ակցիայի մասնակիցները «զինված են» եղինջներով: Նրանց խոսքերով՝ այդ բույսն անհրաժեշտ է «գեյերին և լեսբուհիներին վախեցնելու համար»: Մակալավիշվիլիի խմբում կա եկեղեցական երգչախումբ, որը երգում է եկեղեցական հիմներ:
Հավաքվածների ձեռքերին պաստառներ են, որոնց վրա գրված է՝ «Աստված է թագավորում», «Միասեռականությունը հոգևոր և հոգեբանական այլանդակություն է», «Մենք պայքարում ենք ոչ թե մարդկանց, այլ մեղքի դեմ»:
Թբիլիսիում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, պարեկային ոստիկանությունը փակել է Ռուսթավելի փողոցին կից փողոցները:
Թբիլիսիում հաջակցություն սեռական փոքրամասնությունների անցկացվող ակցիան նվիրված է հոմոֆոբիայի դեմ միջազգային օրվան:










































