Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը բեղմնավոր համագործակցության հարթակ է։ Այս մասին Վրաստանում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հաղորդվում է Twitter-ում ԱԳՆ պաշտոնական էջում։
Կան այդ համագործակցության հաջող արդյունքներ քաղաքական և տնտեսական ոլորտներում՝ ասել է նախարարը։
Մամեդյարովը նշել է նաև տարածաշրջանային նախագծերի նշանակությունը՝ ընդգծելով, որ, մասնավորապես, «Հարավային գազային միջանցք» նախագիծն այսօր երեք երկրների զարգացման կարևոր տարր է։
Ադրբեջանի արտգործնախարարը նաև ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Նա նշել է, որ ահաբեկչությունը համընդհանուր սպառնալիք է։












































