Թուրքիայի ժողովուրդն ու պետությունը ծանր օրեր են ապրում: Այս մասին ուրբաթ իր թվիթերյան էջում գրել է այդ երկրի առողջապահության նախարար Մեհմեթ Մուազինօղլուն:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ժողովուրդը միասնության կարիք ունի:
Մուազինօղլուի խոսքով՝ չնայած բոլոր խոչընդոտներին՝ երկիրը կկարողանա հաղթահարել այդ դժվարությունները:
Անցած չորեքշաբթի, տեղական ժամանակով ժամը 18:30-ին, Անկարայում խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորական հանրակացարանի շենքերից ոչ հեռու պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 28 և վիրավորվել 61 մարդ:
Պայթյունի պատճառը եղել է ականապատ ավտոմեքենան:









































