Samsung ընկերության սմարթֆոնները 2015 թվականին դարձել են աշխարհում ամենատարածվածները՝ հայտնում է Gartner հետազոտական ընկերությունը:
Հարավկորեական տեխնոլոգիական հսկան անցած տարի վաճառել է 320,219 միլիոն սարք, իսկ նրա ամերիկյան մրցակից Apple-ը՝ 225,850 միլիոն: Մեկ տարի առաջ Samsung-ի վաճառքը կազմել է 307,596 միլիոն, իսկ Apple-ինը՝ 191,425 միլիոն: Շուկայում Samsung-ի մասնաբաժինը կազմել է 22,5%, իսկ Apple-ինը՝ 15,9%:
Չնայած վաճառքի ռեկորդային աճին՝ վերլուծաբանները կարծում են, որ Samsung-ը բախվում է լուրջ դժվարությունների: Ըստ նրանց՝ Samsung ընկերությունը սմարթֆոնների վաճառքի անկումը կանխելու համար պետք է շուկա ներմուծի սարքեր, որոնք կկարողանան մրցել iPhone-ի հետ:











































