Հոնկոնգում անցկացվում է տոնակատարություն՝ նվիրված Բուդդայի ծննդյան օրվան՝ հայտնում է ITAR-TASS-ը: Այնտեղ այսօր պաշտոնապես հայտարարվել է հանգստյան օր:
Տաճարներում անցկացվում են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ Բուդդայի արձանների թեյով օծում: Այդ ծեսը կապված է այն լեգենդի հետ, համաձայն որի՝ նորածին Գաուտամա արքայազնին լողացրել են 9 երկնային վիշապներ:
Տոնակատարությունների անցկացման գլխավոր վայրը Լանտաու կղզու Պո Լին մենաստանն է: Այնտեղ է գտնվում աշխարհում ամենաբարձր՝ Բուդդայի 34 մետրանոց բրոնզե արձանը:
Հանդիսավոր արարողություններ տեղի կունենան նաև այլ կղզիներում:
Փառատոնի ժամանակ ենթադրվում է ուտել միայն բուսական սնունդ:










































