ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնեցրել են էմիգրացիոն բարեփոխումների փոխզիջումային օրինագիծը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք հասել ենք սկզբունքային համաձայնության»,- լրագրողներին հայտնել է Տեխասի հանրապետական կոնգրեսական Ջոն Քարթերը՝ հինգշաբթի երեկոյան կողմերի միջև երկու ժամ տևած հանդիպումից հետո:
Օրենսդիրները մտադիր են այս շաբաթ ևս մեկ անգամ հանդիպել՝ փաստաթղթի տեքստում վերջնական փոփոխություններ կատարելու համար: Քարթերի խոսքով՝ ծրագրվում է օրինագիծը ներկայացնել հունիսի առաջին շաբաթը: Կոնգրեսականներն այլ մանրամասներ չեն ներկայացրել:









































