«Հայաստանի առաջնությունը պրոֆեսիոնալ կարգավիճակից չի զրկվի «Ուլիսի»` առաջնությունից դուրս մնալուց հետո, եւ եվրագավաթներում տեղ չի կորցնի:
Առաջնությունը կարող է եւ շարունակվել 7 թիմով, քանի որ առաջնությանը մասնակցությունը վճռվում է ոչ թե թիմերի քանակով, այլ դրանց վաստակած միավորներով»,- այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունյունից՝ մեկնաբանելով ֆրանսիական L`Equipe կայքի տեղեկատվությունը, ըստ որի Հայաստանի առաջնությունը կարող է կորցնել պաշտոնական կարգավիճակը:
Ֆրանսիական աղբյուրը նշել է նաեւ, որ ՈւԵՖԱ-ի օրենքների համաձայն առաջնությունը կարող է պաշտոնական համարվել, եթե մրցաշարում հանդես են գալիս առնվազն 8 թիմեր, իսկ Հայատանում «Ուլիսի»` առաջնությունը լքելուց հետո մնացել են միայն 7 թիմեր: