ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազգային անվտանգության խորհրդի՝ Ասիայի հարցերով ավագ տնօրեն Դանիել Ռասելի թեկնածությունն է առաջարկել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով պաշտոնում: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Պաշտոնյայի թեկնածությունը, որի գործունեության ոլորտը պատասխանատու է նաև Հարավային Կորեայի համար, պետք է հաստատի Սենատը:
Այս պաշտոնում Ռասելը կփոխարինի այս տարվա փետրվարին աշխատանքից ազատված Կուրտ Քեմբլին:









































