Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը մտադիր է վաղաժամկետ երկարաձգել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի պայմանագրի ժամկետը: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Տեղեկությունների համաձայն՝ գերմանական գրանդի և լեհ ֆուտբուլիստի ներկայացուցիչների առաջին հանդիպումն արդեն կայացել է:
Մյունխենցիները մտադիր են երկու տարով երկարաձգել Լևանդովսկիի գործող պայմանագրի ժամկետը՝ էապես բարձրացնելով նրա աշխատավարձը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 20 հանդիպումների, 21 գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:










































