Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերջ տալ աշխատուժի շահագործման՝ աշխարհում ձևավորված համակարգին՝ հանուն շահույթի ավելացման: Այս մասին քահանայապետը հայտարարել է Սյուդադ-Խուարես քաղաքում իր ելույթի ժամանակ՝ գրում է TASS-ը:
Ֆրանցիսկոսը կարծում է, որ աշխարհում ձևավորվել է «տնտեսական շահույթի պարադիգմա»: «Գերակայող մտածելակերպն ուղղված է հնարավորինս շատ շահույթի ստացմանը՝ անհապաղ և ցանկացած գնով»,- ասել է նա:
Նա հավելել է, որ այդ աշխարհայացքը ծնում է աշխատավորների անխնա շահագործում՝ «կարծես նրանք օբյեկտներ են, որոնց պետք է օգտագործել և դեն նետել»:
«Աստված պատասխան կպահանջի այսօրվա գործատուներից, և մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի նման իրավիճակներն այլևս չկրկնվեն»,- ընդգծել է նա:








































