ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է առաջիկա շաբաթներին այց կատարել Կուբա՝ Լատինական Ամերիկայով շրջագայության շրջանակներում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ խոսքը 2016-ի մարտին կայանալիք ուղևորության մասին է: Ավելի վաղ իրազեկ աղբյուրը հայտնել է. «Նախագահն ասել է, որ կցանկանար գնալ, եթե պայմանները բարենպաստ լինեն»:









































