Անկարայում իրականացված ահաբեկչական գործողության պատճառով չեղյալ է հայտարարվել Թուրքիայի և ԵՄ 11 երկրների նախագահների ու վարչապետների հանդիպումը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Գագաթնաժողովը ծրագրվում էր նվիրել Սիրիայում տիրող իրավիճակին և միգրացիայի հարցերին։
«Հանդիպումը չի կայանա՝ կապված Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ։ Թուրքիայի վարչապետի այցը չեղարկվել է»,- հայտնել է գործակալության աղբյուրը։
Հանդիպումը պետք է նախորդեր ԵՄ երկօրյա գագաթնաժողովին, որը ծրագրված է փետրվարի 18-19-ը։









































