Փարիզի ահաբեկչությունները իրականացնողները և մասնակիցները կարող էին Եվրոպայի տարածքում ծրագրած լինել միջուկային պայթյուն՝ հայտնում է բելգիական Derniere Heure պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ Բելգիայի ոստիկանությունը Փարիզի ահաբեկիչների որոնման ռեյդերից մեկի ժամանակ հայտնաբերել է տեսաձայնագրություն՝ «տասը ժամից ոչ պակաս» տևողությամբ: Հաղորդվում է, որ թաքնված տեսախցիկը ուղղված է եղել Բելգիայի միջուկային գիտահետազոտական ծրագրի տնօրենի տան մուտքի դռան վրա՝ Ֆլանդրիա շրջանում: Ըստ պարբերականի՝ այդտեղից խցիկը վերցրել են երկու կասկածյալներ, որոնց և ԴԱԻՇ-ի միջև եղած կապին ոստիկանությունը չի կասկածում:
«Հետաքննությունը, որը սկսվել է Բելգիայում՝ որոնելու համար Փարիզյան ահաբեկչական բջջին, թույլ է տվել ստանալու իրեղեն ապացույց, որը հավանաբար վկայում է դրա վերջնական նպատակի մասին՝ ավելի քան հավանական է, որ դա եղել է եվրոպական մայրցամաքում միջուկային հարձակում իրականացնելը»,- գրում է պարբերականը:











































