ՌԴ և ԱՄՆ զինվորականները փետրվարի 19-ին կանցկացնեն Սիրիայում կրակի դադարեցման հարցով առաջին հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը՝ փոխանցում է Interfax-ը։
«Ինչ վերաբերում է թշնամական գործողությունների դադարեցման թիրախային խմբին, ապա դրա նիստը նշանակված է ուրբաթ»,- ասել է նա՝ նշելով, որ նիստին կմասնակցեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև մի քանի այլ առանցքային երկրների ներկայացուցիչներ, որոնք մտնում են Սիրիայի աջակցության միջազգային խմբի մեջ։
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ Սիրիայում լիարժեք հրադադարը մեծամասամբ կախված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական կապերից։
Փետրվարի 12-ին Մյունխենյան համաժողովի ժամանակ բանակցող կողմերը պայմանավորել էին շաբաթվա ընթացքում Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ՝ հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։












































