ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները կարող են սննդին խառնել թունավոր ցիանիդ նյութը՝ Ինդոնեզիայում ոստիկաններին ու զինվորականներին թունավորելու համար։ Այս մասին հայտնում է International Business Times-ը։
«Այժմ ԴԱԻՇ-ի գրոհայինները ցիանիդ են կիրառում իրենց ահաբեկչական հարձակումների համար։ Նրանք ցիանիդով սնունդ են թունավորում»,- հայտարարել է քաղաքական, իրավական և անվտանգության հարցերի համակարգման նախարար Լուհութ Փանջայթանը։
«Կարծում ենք, որ գոյություն ունեն սպառնալիքի տարբեր ձևեր, և հաշվի ենք առնում նաև այնպիսի հավանականությունը, ինչպիսին ցիանիդով սննդի թունավորումն է»,- հավելել է նա։
Ցիանիդով սննդի թունավորման հնարավորության մասին նախազգուշացումը սկզբում հայտնվել է անվտանգության ծառայություններում։ Ավելի ուշ այն հաստատել է նախարարն անձամբ՝ զգոնության կոչ անելով բոլոր քաղաքացիներին և իրավապահ կառույցներին։










































