Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին, ով ընթացիկ մրցաշրջանից հետո գլխավորելու է Մյունխենի «Բավարիա»-ն, կարծում է, որ թիմը հավասար շանսեր ունի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայանալիք «Յուվենտուս»-ի հետ դիմակայությունում։
«Հավասար մրցակիցների պայքար է լինելու։ Անխոս, «Յուվենտուս»-ը լավ մարզավիճակում է՝ տոնելով 15 խաղ անընդմեջ։ Բայց «Բավարիա»-ն «Բավարիա»-ն է, որտեղ հանդես են գալիս շատ բարձրակարգ խաղացողներ։ Դիմակայության ելքը վճռվելու է պատասխան խաղում՝ Մյունխենում»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հավելենք, որ թիմերի առաջին հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 23-ին, պատասխան խաղը՝ մարտի 16-ին։







































