ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Չելսի»-ի դեմ հանդիպման արդյունքը: Փարիզյան ակումբը 2:1 հաշվով հաղթանակ է տարել: Բլանը գովեստի խոսքեր է հասցեագրել իր թիմի հարձակվող Էդիսոն Կավանիին:
«Կավանին ապացուցեց, որ կարող է գոլ խփել ցանկացած պահի: Հուսով եմ՝ նա կվերգտնի իր նախկին վստահությունը: 2:1-ն այնքան էլ հուսալի արդյունք չէ, բայց, այնուամենայնիվ, հաղթանակ է: Հիանալի խաղ ստացվեց»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Բլանի խոսքերը:
Հիշեցնենք, որ թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին, Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:








































