Ֆրանսիական Balmain նորաձևության տունը վաճառքի է դրվել։ Այս մասին հայտնել են սեփականատեր հանդիսացող ընտանիքի ներկայացուցիչները։
Վաճառքի մասին որոշումն ընդունվել է ընկերության արժեթղթերի մեծ մասի բաժնետեր Ալեն Իվլանի հարազատների կողմից՝ նրա մահից մեկ տարի անց։
Փորձագետների ամենահամեստ գնահատականներով՝ գործարքի արժեքը կարող է տատանվել 300-400 մլն եվրոյի սահմաններում։
Ներկայում հայտնի է, որ նորաձևության տունը ձեռք բերելու ցանկություն են արդեն հայտնել ֆրանսիացի, բրիտանացի և ասիացի ներդրողները։
Balmain նորաձևության տունն իր պատմությունը սկսում է 1945 թվականին։ Հիմնադիրը ֆրանսիացի մոդելավորող Պիեռ Բալմենն է։











































