Tuesday, 07 05 2024
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին

Լևոն Զուրաբյանը ցանկալին իրականության տե՞ղ է ընդունել

Նախընտրական շրջանում ընդդիմադիր ելույթներ ունենալուց և որոշակի ձայների տիրանալուց հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ընտրությունների ավարտից հետո հայտարարեց, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նախընտրական շրջանում ընդդիմադիր ելույթներ ունենալը նաև նախընտրական նպատակներով էր: Ուշագրավն այն էր, որ ՀԱԿ-ում չեն հավատում Ծառուկյանի հայտարարությանը, և ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե «ԲՀԿ-ն այսօր իրեն պահում է որպես ընդդիմադիր ուժ: …Կներեք, կոչել ԲՀԿ-ն այլ բան, քան ընդդիմադիր ուժ, ուղղակի հնարավոր չէ»: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը երեկ զրուցեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի հետ:

– Պարոն Ախոյան, Լևոն Զուրաբյանն ասում է, որ սխալ է հասկացվել, իրականում ԲՀԿ-ն ընդդիմադիր է: Հնարավո՞ր է` Գագիկ Ծառուկյանը սխալվել է` հայտարարելով, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել:

– Գագիկ Ծառուկյանը չի կարող սխալ հասկանալ: Պարոն Ծառուկյանի ամեն մի խոսք կշիռ ունի, նենց որ` ընդունեք այնպես, ինչպես որ ինքն ասել է: Եթե պարոն Ծառուկյանն ասում է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չի կարող դառնալ, ուրեմն ես չեմ կարող պարոն Ծառուկյանի ասածը հիմք չընդունել ու մեկնաբանել պարոն Զուրաբյանի ասածը: Երևի թե շատ ցանկալի կլիներ շատ-շատերի համար, որ ԲՀԿ-ին տեսնեին ընդդիմադիր դաշտում, բայց ինչպես հայտարարել ենք` մենք այլընտրանք ենք և մնալու ենք հարազատ մեր որոշմանը, որովհետև այլ որոշում դեռ չունենք: Երբ որ լինի այլ որոշում, մենք դրա մասին կասենք:

– Ուշագրավ է, որ Գագիկ Ծառուկյանը ընտրություններից հետո արեց այդ հայտարարությունը: Սա նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընդդիմություն խաղաց` խիստ ընդդիմադիր ելույթներ ունենալով, սակայն հիմա հայտարարում է, որ ընդդիմություն չի կարող լինել:

– Ինչի՞ խաղաց: Պետք չի նման որակավորում տալ, որ ընդդիմություն խաղաց: ԲՀԿ-ն միշտ ասել է այն, ինչ որ մտածել է, առանց կաշկանդվելու, թե դա ում է վերաբերվում, ում դուր կգա, ում դուր չի գա, և դաշտում դա ինչ է նշանակում: Այսինքն` մենք մեր ուղղությամբ կոնկրետ գնում ենք, և նախօրոք պլանավորված խաղ չկա, որ խաղում ենք կամ հիմա չենք խաղում: Նույն կուրսով, նույն ոճով գնալու ենք: Դե հիմա, ով ինչ որակավորում կտա դրան` չեմ կարող ասել:

– Ստացվում է` նախընտրական շրջանում ԲՀԿ-ն ընդդիմություն էր ներկայանում, որոշակիորեն տիրացավ նաև ընդդիմադիր ձայներին, հիմա ասում է` կներեք, չեմ կարող ընդդիմություն լինել:

– Գիտեք` նախընտրական փուլը չի կարելի շփոթել հետընտրական փուլի հետ: Ընտրությունների ժամանակ, որպես կանոն, բոլորը սկսում են զբաղվել կուսակցության ծրագրերով, ինչ-որ մի տեղ գովազդով, ինչ-որ մի տեղ ձայներ հավաքելու PR-ով, և բնականաբար մատնացույց են անում այն բոլոր խնդիրները, որոնք որ իրենք կարող են ավելի լավ լուծել, եթե ունենան պաշտոն` քաղաքապետի և այլն: Եվ բնականաբար, ամեն կուսակցություն իր քարոզի ձևն է ընտրում, և դա ընդամենը հարկավոր է դիտել որպես մարտավարություն:

– Այսինքն` ընդամենը PR մարտավարությո՞ւն էր ընդդիմադիր ելույթներ ունենալը:

– Իհարկե, ոնց ենք մարդկանց ասելու` մեզ ձայն տվեք և ինչու տվեք: Բնականաբար, ԲՀԿ-ն մատնանշել է այն բոլոր թերությունները, որոնք առկա են:

– Իսկ Դուք ի՞նչ եք կարծում` ճի՞շտ էր ԲՀԿ-ի այդ հայտարարությունը: Ժողովուրդը որոշակի սպասելիքներ ուներ ԲՀԿ-ից, իսկ հիմա ԲՀԿ-ն ասում` չի կարող ընդդիմադիր լինել:

– Դե գիտեք, ժողովուրդը թող էլի սպասելիքներ ունենա: ԲՀԿ-ն չի անցնում ընդհատակյա գործունեության: Էլի նույն կուրսով փորձելու ենք երկրի կառուցման գործին մասնակցել այնքանով, որքանով ունենք հնարավորություն:

– Այսինքն` Դուք կողմ եք, որ ԲՀԿ-ն չլինի ընդդիմություն և լինի իշխանության հետ:

– Այո, ես իմ հոգեբանությամբ շինարար եմ և միշտ եղել եմ կառուցողական:

– Պարոն Ախոյան, հայտնի դարձավ, որ ԲՀԿ խորհրդի անդամ Մխիթար Հարությունյանը հեռացել է ԲՀԿ-ից: Ձեր կարծիքով` ի՞նչն է պատճառը, որ լքում են ԲՀԿ-ն:

– Ես այսօր կարդացի այդ մասին, անկեղծ ասած` չեմ խոսել իր հետ և չեմ կարող որևէ պատճառ ասել: Չեմ կարծում, որ դա նախադեպ կլինի: Մարդիկ ազատ են, կարող են իրենց որոշումների մեջ ազատ լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում