Ճապոնական ավտոմոբիլային Toyota կոնցեռնը կապիտալիզացիայի մասշտաբներով առաջ է անցել հարավկորեական Samsung-ից՝ դառնալով Ասիայի ամենաթանկ մասնավոր ընկերությունը: Մայիսի 16-ի տվյալներով՝ Toyota-ի կապիտալիզացիան կազմել է 217 միլիարդ դոլար (22.23 տրիլիոն իեն), մինչդեռ Samsung-ինը՝ 198.32 մլրդ դոլար:
Ներկայում Toyota-ի մեկ բաժնետոմսն արժե 6.45 իեն, մինչդեռ մեկ տարի առաջ կրկնակի էժան էր՝ 3.165 իեն:
Ճապոնական ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրանում է դրական ֆինանսական հաշվետվությունների ֆոնին: Անցած տարվա տվյալներով՝ ընկերությունը ստացել է մոտ 13 միլիարդ դոլարի շահույթ, ինչը վերջին 5 տարում ռեկորդ է սահմանել: Դա 3.7 անգամ ավելի է նախորդ տարվա տվյալներից:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընկերությանը հաջողվել է 2.43 միլիոն ավտոմեքենա վաճառել: Վաճառքի ծավալներով Toyota-ն առաջ է անցել մրցակիցներ General Motors-ից (2.36 մլն) և Volkswagen-ից (2.27 մլն ):









































