Կաթի, կարագի, սուրճի և եգիպտացորենի ալյուրի սղությունից հետո Վենեսուելայում նկատվում է կենսական անհրաժեշտության այլ ապրանքի՝ զուգարանի թղթի պակաս: Այս մասին հայտնում է Associated press գործակալությունը:
Ստեղծված իրավիճակի համար կառավարությունը մեղադրում է ընդդիմությանը և խոստանում առաջիկայում 50 մլն փաթեթ թուղթ ներկրել: Խանութներում տիրող դատարկությունը վրդովեցրել է բնակիչներին:
Տնտեսագետների կարծիքով՝ երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտը պայմանավորված է կոշտ գնային վերահսկողությամբ, որն ուղված է այդ ապրանքները հասարակության աղքատ շերտերին հասանելի դարձնելուն, ինչպես նաև արտասահմանյան արժույթի վրա կառավարության վերահսկողությամբ:











































