App Store-ն՝ iPhone-ի, iPad-ի և iPod touch-ի համար հավելվածների առցանց խանութը, հատել է ծրագրերի 50 միլիարդ ներբեռնումների նշագիծը: Այս մասին իր կայքում հայտնում է Apple ընկերությունը:
Apple-ը 50 միլիարդերորդ հավելված ներբեռնողին կշնորհի 10 հազար ԱՄՆ դոլարի նվեր-քարտ: Քարտի գումարով հնարավոր կլինի App Store-ից գնել ծրագրեր, iTunes-ից՝ երաժշտություն և iBookStore-ի գրքեր:
Հաղթողից անմիջապես հետո ներբեռնումներ կատարած ևս 50 մարդիկ կստանան 500 դոլարի նվեր-քարտեր:
App Store-ն գործարկվել է 2008 թվականին: MacRumors-ի տվյալներով՝ ներկայում ծառայությունն ունի 850 հազար հավելված:









































