Գիտնականների մոտ 97%-ը վստահ է, որ գլոբալ տաքացումը կապված է մարդու գործունեության հետ: Այս մասին գրում է Skeptical Science կայքը՝ հղում անելով գիտնականների միջազգային խմբի անցկացրած հետազոտության արդյունքներին:
Հետազոտության մեջ նշվում է, որ մարդկանց մեծ մասի համոզմամբ՝ գլոբալ տաքացման պատճառների մասին գիտնականների շրջանում միասնական համաձայնություն չկա: Հետազոտողների կարծիքով՝ դա հանգեցնում է նրան, որ հասարակությունը ավելի քիչ է հակված աջակցելու կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի միջոցառումներին:
Վերջին 20 տարում հրապարակված կլիմայական փոփոխության վերաբերյալ ավելի քան 4000 գիտական հոդվածների ուսումնասիրությամբ հետազոտողները պարզել են, որ այդ հոդվածների 97 տոկոսում որպես գլոբալ տաքացման հիմնական պատճառ նշվում է մարդկային գործոնը:








































