Sunday, 05 07 2026
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին

Սերժ Սարգսյանը բացահայտեց Գագիկ Ծառուկյանին. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեք օր է՝ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը դարձել է բոլորի քննարկման առարկան. քաղաքական գործիչները, մամուլը, փորձագետներն ու մյուսները խոսում են այդ մասին, գնահատում են առանձին հատվածներ, վերլուծություններ ու կանխատեսումներ են անում դրա հիման վրա: Դա, թերևս, նորմալ է այն առումով, որ Սերժ Սարգսյանն այնքան հազվադեպ է հրապարակային ելույթներ ունենում, որ նրա ելույթները գոնե առժամանակ որոշակի աշխուժություն են մտցնում քաղաքական կյանքում (ի դեպ, ի տարբերություն գոնե մի քանի ամիսը մեկ ելույթ ունենալու պրակտիկայի, գործնականում մամուլի ասուլիսներ չի կազմակերպում, այնպես, որ լրագրողները հնարավորություն ունենան անձամբ իրենից պարզել իր ելույթների արդյունքում առաջացած հարցերը):

Բայց Սերժ Սարգսյանի ելույթների շուրջ առաջացող հետաքրքրությունն ունի մեկ, ավելի խորքային պատճառ, որը վկայում է Հայաստանի քաղաքական դաշտի փաստացի ամայացման մասին: Պատկերն այդպիսին է առնվազն համեմատության մեջ: Սերժ Սարգսյանի նախագահության առնվազն առաջին ժամկետի ողջ ընթացքում Հայաստանում կար կուռ ընդդիմություն, որը, թեև որոշակի փուլերում ավելի պակաս ակտիվություն էր ցուցաբերում, այդուհանդերձ հանդիսանում էր երկրում քաղաքական օրակարգ թելադրող հիմնական միավորը:

Այդ տարիներին քաղաքական դաշտն ամեն անգամ ակտիվանում էր ոչ թե՝ Սերժ Սարգսյանի, այլ՝ այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից, և իշխանությունը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, իրականում հանդես էին գալիս այդ ելույթներին նաև պատասխանողի, արձագանքողի դիրքերից: Թե երբ ընդդիմությունը կորցրեց քաղաքական օրակարգ ձևավորողի, թելադրողի իր կարգավիճակը, հստակ դժվար է ասել: Կարելի է միայն արձանագրել, որ ուժերի այդ դասավորության առաջին ամենալուրջ փոփոխությունն արձանագրվեց 2013 թվականի նախագահական ընտրություններում, երբ նախ՝ իր թեկնածությունը չառաջադրեց ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանը, ապա նրան հետևեցին նաև ընդդիմադիր ուժերը՝ Սերժ Սարգսյանին միայնակ թողնելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ պայքարում:

Եվ 2013 թվականին Սերժ Սարգսյանը ոչ միայն հաղթեց նախագահական ընտրություններում, այլև ընդդիմությունից վերցրեց քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակը: Կարելի է, իհարկե, հակադրվել, և որպես հակափաստարկ՝ հիշեցնել մինչև անցած տարվա փետրվարը «հուժկու ոչ իշխանություն» դարձած եռյակի գործունեությունը, որն այն ժամանակ առերևույթ քաղաքական օրակարգ էր թելադրում: Բայց հենց 2016 թվականի փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ իրականում ինքն էր թելադրում եռյակում «եղանակ թելադրող» Գագիկ Ծառուկյանին:

Սերժ Սարգսյանի վերջին ելույթը գուցե դեռ երկար կքննարկվի, որովհետև Հայաստանի քաղաքական կյանքում այլ քննարկելու բան, մեծ հաշվով, չի մնացել: Դրա համար էլ Սերժ Սարգսյանն արդեն իր ելույթներում ավելի շատ խոսում է ոչ թե՝ ընդդիմադիրների, այլ՝ սեփական թիմակիցների դեմ: Առանց անուններ տալու, իհարկե: Երբ Հայաստանում ընդդիմությունն ուժեղ էր, իշխանությունը չէր կարող իրեն նման ճոխություն թույլ տալ:

Բայց դա հնարավոր դարձավ, քանի որ Հայաստանի ընդդիմությունն իրեն ճոխություն թույլ տվեց իշխանափոխությունը նույնացնել Գագիկ Ծառուկյանի հետ, ով իշխանությանը հեռացնելու փոխարեն՝ ինքը հեռացվեց իշխանությունից՝ իր հետ քաղաքական դաշտից փաստացի հեռացնելով ընդդիմադիր գործունեությունն ընդհանրապես: Փետրվարի 12-ի ելույթում Սերժ Սարգսյանը վերջնականապես բացահայտեց՝ ինչու էր Գագիկ Ծառուկյանը հայտնվել ոչ իշխանական ուժերի եռյակում: Ի դեպ, թերևս հենց դրա համար էլ որոշ ժամանակ անց Ծառուկյանը պարգևատրվեց մեդալով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում