Մեծ Բրիտանիայի բնակիչ Թենի Ֆիշերը ստեղծել է Ռուբիկ-կուբիկ, որը կշռում է 100 կգ, իսկ յուրաքանչյուր եզրի երկարությունը կազմում է 1.56 մետր։ Տղամարդը հայտարարել է, որ իր պատրաստածն ըստ ամենայնի ամենամեծն է աշխարհում, քանի որ նա լսել է միայն գլուխկոտրուկի մեկ մետրանոց տարբերակի մասին։
Բրիտանացին, ով վաղուց հետաքրքրվել է տարբեր ինտելեկտուալ խաղերով և գլուխկոտրուկներով, միշտ ցանկացել է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Նա հույս ունի երազանքն իրականացնել հսկա Ռուբիկ-կուբիկի միջոցով։








































