Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը հանդես է եկել հաջակցություն Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հնարավոր ցամաքային գործողությանը։
«Սիրիայում, հավանաբար, մեզ պետք է որոշակի քանակով զորք ունենալ տարածաշրջանում»,- ասել է նա Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ժամանելիս։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ։












































