Մեծ Բրիտանիան անհրաժեշտ է համարում աջակցել Սիրիայի ընդդիմությանը՝ թույլ չտալու համար, որ այն ծայրահեղական դրսևորումներ ձեռք բերի: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Եթե մենք գործ չունենանք ընդդիմության հետ, ապա չպետք է զարմանանք, եթե ընդդիմության մեջ ծայրահեղական տարրերն աճեն»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ սիրիական ընդդիմությանը կարելի է միայն «տեխնիկական աջակցություն» ցուցաբերել և «պետք է նրան օգնել՝ ձևավորվելու և աշխատելու»:








































