Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Վերջին տարիներին Հայաստանում 0-17 տարեկանում հայտնաբերվել է չարորակ նորագոյացություններով 767 առաջնակի հիվանդ. ԱՆ

Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով  2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, կազմակերպել դրամային միջոցների հավաք՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը աջակցելու նպատակով:

Հայտնաբերել քաղցկեղը հիվանդ երեխայի մոտ դժվար է նույնիսկ մանկաբույժի համար: Այդ իսկ պատճառով շատ է  կարևորվում ծնողների ուշադրությունը` որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այդքան ավելի հավանական է բուժման բարենպաստ արդյունքը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության համաձայն` ամբողջ աշխարհում տարեկան 250 000 երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով և 90 000 երեխա տարեկան մահանում է քաղցկեղից: Ըստ վիճակագրության` օնկոլոգիական հիվանդությունները (քաղցկեղը) զարգացած երկրներում, ընդհանուր առմամբ, 1-16 տարեկան երեխաների մահացության պատճառների շարքում երկրորդ տեղն են  զբաղեցնում: ԱՀԿ մասնագետների կարծիքով, վաղ, ճիշտ ախտորոշման և  ժամանակին բուժում ստանալու պարագայում չարորակ ուռուցքների 70 տոկոսը բուժվում է:

Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում նկատվում է չարորակ ուռուցքների հիվանդացության աճ` 3-4% տարեկան: Հայաստանում 2014թ., ընդհանուր առմամբ, առաջնային չարորակ ուռուցքի 8365 դեպք է ախտորոշվել, որոնցից 53-ը՝ մինչև 17 տարեկան երեխաներ են:

Վերջին 11 տարվա ընթացքում Հայաստանում 0-17 տարեկանում հայտնաբերվել է չարորակ նորագոյացություններով 767 առաջնակի հիվանդ, տարեկան միջինը` 70 հիվանդ: Հիվանդացությունը համեմատաբար բարձր է եղել 2004-ին (82 դեպք ) և 2005-ին (97 դեպք), այնուհետև տարեցտարի նվազել է՝ 2014 թվականին ընդամենը 53 դեպք:

Հիմնականում արձանագրվել են չարորակ ուռուցքների հետևյալ տեղակայումները՝

  1. Արյունաստեղծ և ավշային համակարգի չարորակ նորագոյացություններ` 40%.
  2. Գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի չարորակ նորագոյացություններ` 15%.
  3. Ոսկրային հյուսվածքի չարորակ նորագոյացություններ` 11%.
  4. Երիկամների չարորակ նորագոյացություններ` 7%.
  5. Այլ տեղակայումներ (փափուկ հյուսվածքներ լյարդ,  աչք և այլն):

Նշենք, որ ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում չարորակ ուռուցքներով  երեխաների բուժումը կատարվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում:

Քաղցկեղով հիվանդ երեխաներին հսկայական օգնություն է ցուցաբերում նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի աշխատանքները համակարգում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Այդ աջակցությունն արտահայտվում է հատկապես թանկարժեք ու հազվադեպ դեղորայքի ձեռքբերմամբ և որոշ թանկարժեք  հետազոտությունների փոխհատուցմամբ:

Երեխաների քաղցկեղի բուժման գրավականը վաղ ախտորոշումը, բուժման ժամանակակից մեթոդները և, իհարկե, հարազատների սերն ու հոգատարությունն են:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում