Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Դենի Ուելբեքը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի` «Լեսթեր»-ի դեմ հանդիպման (2:1) մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Հանդիպման ընթացքում փորձում էինք ճնշում գործադրել մրցակցի վրա: Կարողացանք հիանալի հանդիպում անցկացնել և հաղթել «Լեսթեր»-ին:
Հիանալի հնարավորություն կորցրի, սակայն փորձեցի ուղղել սխալս: Կարևորն այն է, որ կարողացանք հաղթանակ տոնել և կրճատել հաշիվը»,- հայտարարել է Ուելբեքը:






































